Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հանձնվեցին պետական բարձր պարգևները

ՀՀ ԱՆ. Հանձնվեցին պետական բարձր պարգևները

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ և առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար մի խումբ բուժաշխատողներ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել են պետական բարձր պարգևների։

Մխիթար Հերացու մեդալով պարգևատրված Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային և մանկական վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ Իգոր Բենհուրի Նալչաջյանին, ՀՀ Արմավիրի մարզի «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Լիլիթ Կառլենի Գասպարյանին, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Աղոյի Ստեփանյանին, ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ ընտանեկան բժիշկ Սուսաննա Հակոբի Ասլանյանին, ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ Սվետլանա Իվանի Դավթյանին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Գայանե Էդուարդի Հովսեփյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Արթուր Կիմի Շուքուրյանին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Նորայր Անդրանիկի Լուսինյանին պետական պարգևն այսօր հանձնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը։ Շնորհավորելով բժիշկներին` նա ընդգծեց, որ նվիրվածությունը մասնագիտությանը և աշխատանքին բարձր են գնահատվում ինչպես ժողովրդի, այնպես էլ` պետության և երկրի ղեկավարի կողմից։ Այս բարձր գնահատականը միաժանակ կոգեշնչի պարգևատրվածների կողքին աշխատող մասնագետներին։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ